ԱՊՀ-ում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում Հայաստանը միջին աշխատավարձով առաջ է անցել Ադրբեջանից

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ԱՊՀ երկրներում «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

ԱՊՀ-ի վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 385 ԱՄՆ դոլար՝ երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 դոլարով:

Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով:

Ռուսաստանը 705 դոլարով (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլարով նվազում) շարունակում է գլխավորել վարկանշային աղյուսակը: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով (30 դոլարով ավելացում): Երրորդ տեղում է Ղազախստանը՝ 495 դոլարով (5 դոլարի աճ):

Ուկրաինայում միջին աշխատավարձը կազմում է 435 դոլար (40 դոլարի աճ), Մոլդովայում՝ 415 (աճը՝ 5 դոլար):

ԱՊՀ-ի «աշխատավարձերի» վարկանշային աղյուսակում ամենաաղքատ պետությունները Միջին Ասիայի պետություններն են: Ուզբեկստանում միջին աշխատավարձը 270 դոլար է (20 դոլարով ավելացում), Ղրղզստանում՝ 240 (նույն մակարդակի վրա) և Տաջիկստանում՝ 135 դոլար (5 դոլարի նվազում):

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com