Հեքիաթային կատարում՝ Արևիկ Կարապետյանի և Վահագ Ռաշի մասնակցությամբ

Վերջերս երիտասարդ  երգչուհի Արևիկ Կարապետյանը հանրության դատին ներկայացրեց իր՝ բոլորիս ուղղված ամանորյա նվերը՝ «Ձյունը»՝ Վահագ Ռաշի հետ գեղեցիկ, հեքիաթային դուետի տեսքով: Թե ինչպիսի արձագանքներ եղան, ինչպես հղացավ նմանօրինակ գաղափարը և ինչ պլաններ ունի՝ gmpress.am-ի հետ զրույցում անկեղծանում է հեղինակ-կատարողը….. բայց մինչ բուն նյութին անդրադառնալը, նախ նշենք, որ Արևիկ Կարապետյանը երգում է դեռ շատ փոքր հասակից, բայց որպես հեղինակ-կատարող առաջին անգամ ներկայացավ 2017 թ․-ին՝ մասնակցելով «Հուսո-Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնին՝ իր հեղինակած «Անձրև» երգով: Այն  մեծ հաջողություն ունեցավ։ Դա բավականին                                                                                              լուրջ քայլ էր և հետագայում խթան հանդիսացավ նոր երգեր գրելու համար:

Արևիկ ջան, պետք է խոստովաննեք, որ ամանորյա շատ ստացված նվեր մատուցեցիք մեզ…ու՞մ կողմից եղավ առաջարկը դուետով և կոնկրետ այս թեմայով հանդես գալու  գաղափարը:

Երգը մոտ մեկ տարի է, ինչ կար, սակայն արդեն գործիքավորված տարբերակով լսելուց հետո Վահագը հասկացավ, որ դուետով այն ավելի հաջող կստացվի։

Երբ առաջարկը եղավ միասին երգելու՝ շատ ուրախացա, երգն էլ հենց սկզբից հավանեցի, որովհետև իմ ոճին շատ մոտ է ՝ լիրիկական ու անչափ հուզական․․․

Մի քանի անգամ փորձելուց հետո արդեն ձայնագրվել ենք:

Ինչպիսի՞ արձագանքներ եղան ունկնդիրների կողմից:

Երգի պրեմիերայից հետո ստացել ենք բազմաթիվ հաճելի արձագանքներ, լսել ոգևորիչ կարծիքներ և ջերմ խոսքեր։ Դիտումներն էլ վկայում են, որ երգը սիրվել և ստացվել է ։

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալությունս հայտնել  բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են երգի ստեղծման վրա.

Բառերի հեղինակ- Անահիտ Սիմոնյան

Երաժշտությունը ՝  Հասմիկ Արշակյան

Գործիքավորումը ՝ Վահան Նահապետյան

Միքս & Մասթերինգ ՝ Սերգեյ Գասպարյան

Մի փոքր էլ խոսենք հետագա պլանների մասին…

Իմ հեղինակած երգերից մեկն եմ ձայնագրել վերջերս և այս տարի ուզում եմ տեսահոլովակ նկարել ու այդպես ներկայացնել հանրությանը։

Մտադիր եմ նաև մենահամերգ ունենալ, երաժիշտների մասնակցությամբ և պրոֆեսիոնալ ձևով , որտեղ կներկայացնեմ իմ հեղինակած երգերը և ոչ միայն։

Առհասարակ իմ նպատակների մեծ մասը կապնված է հենց երաժշտության հետ․․․

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com