ՊԵԿ-ում 967 մարդ նախորդ տարի ազատվել է աշխատանքից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նախորդ տարի աշխատանքից ազատվել է 967 մարդ, աշխատանքի է ընդունվել մոտ 600-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին առնչվող հարցին:

Նա պարզաբանեց՝ պարգևավճարներ ստացել են բոլորը՝ թե անցյալ տարի, թե դրան նախորդող տարում: Անանյանը նկատեց՝ շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի մոտ նկատմամբ վերապահում: «Դա լավ ճանապարհ չէ, և լավ տեղ չի տանում: Մենք կառավարությունով կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի և մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ նաև որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող ստորաբաժանումներն այնքան բազմաբան են, որ շատ դեպքերում բաժնի պետը, վարչության պետը, տեղակալը մասնավոր հատվածում պատրաստի ֆինանսական տնօրեններ, գլխավոր հաշվապահներ են: Նա նկատեց՝ այդ մասնագիտությունները բավականին պահանջված են և բավականին բարձր են վարձատրվում: «Հիմա մենք ունեինք ընտրություն։ Պետք է որոշակի արժանապատիվ վաստակի չափ կարողանայինք ապահովել, որ արտահոսք չլիներ, իսկ արտահոսք եղել է»,-ասաց նա:

Անանյանի կարծիքով՝ պարգևավճարների մասով հանրության մոտ ընդգծված այդպիսի սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը: «Մենք չպետք է շատ եկամուտներ վաստակենք, այնպես, որ սոցիալական բում առաջացնի, բայց մենք պետք է ունենանք գոնե այնպիսի եկամուտների առաջարկման համակարգ, որ մեր մասնագետները լինեն մրցունակ կամ մեր մասնագետներին առաջարկվող պաշտոնները և դրանց վարձատրությունները լինեն մրցունակ մասնավորի նկատմամբ»,-ասաց նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com