Գիշերը ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել իմ՝ ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե և մեկ այլ էլեկտրոնային հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ գիշերը փորձել են մուտք գործել ԱԺ իր պաշտոնական հասցեն։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։
Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։

Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com