ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում, գրում է ТАСС-ը:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն, երկրի ներկայիս Կառավարությունը հրաժարական ներկայացնի»,- նշել է Մեդվեդևը:

Նա բացատրել է, որ որոշումը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com