01/04/2020

Աշխատանքի գնալիս այսուհետ պետք է ներկայացնել գործատուի կողմից լրացված այս ձևաթուղթը

Արտակարգ դրության պարետատան որոշմամբ մինչև ապրիլի 12-ը ներառյալ մտցվել են տեղաշարժի նոր սահմանափակումներ։Հանրային տրանսպորտը չի աշխատելու, սակայն թույլատրվում է տաքսիների գործունեությունն ու թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված այս ձևաթուղթը:Որոշմանն առավել մանրամասն ծանոթացեք այս հղմամբ՝ https://bit.ly/2yh7jy2 Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Արցախում նախագահական ընտրություններից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս +1 շեմը։ «Ընտրողների թիվը 104 348 էր, որից ընտրությանը մասնակցել են 76 728-ը, այսինքնընտրողների 73.5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ 3.5 տոկոսը»,–ասաց նա։ Արզումանյանի խոսքով` ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում […]

Կիսվել

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում. 571 դեպք

Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 դեպք, որոնցից 31-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե’ք տանը,սահմանափակե’ք շփումները,հետևե’ք անձնական հիգիենային,հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց […]

Կիսվել

ContactUs.com