22/05/2020

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ […]

Կիսվել

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, […]

Կիսվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 322, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածների թիվը՝ 74: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47654 քաղաքացի: Կորոնավիրուսով վարակված ևս […]

Կիսվել

ContactUs.com