archive27.06.2020

ԳլխավորԺամանց

Տարբեր երկրների հարսանեկան ծիծաղելի ավանդույթները

ady.obozrevatel.com-ը ներկայացրել է տարբեր երկրների հարսանեկան ուրախ ավանդույթները, որոնց որոշ մասը պահպանվել է մինչև այժմ: Շոտլանդիա Համաձայն շոտլանդական հին սովորույթի՝ հարսանիքի նախօրյակին հարսին ողողում են կեղտով, փչացած մթերքներով, աղբով և մնացորդներով, ապա մի քանի ժամ կապում ծառին: Չինաստան Չինաստանի շրջաններից մեկում աղջիկները սկսում են պատրաստվել ընտանեկան կյանքին մեկ ամիս առաջ՝ օրը մեկ ժամ լաց լինելով: Աստիճանաբար նրան են միանում ընտանիքի կանայք՝ սկզբից մայրը, հետո՝ տատիկը, ապա՝ քույրերը և այլն: Հնդկաստան Հնդկաստանի որոշ շրջաններում փեսացուն խորանին մոտենալուց պետք է հանի կոշիկները, իսկ կնոջ բարեկամները պետք է ջանան այն գողանալ: Եթե տղայի...