Այսօր առավոտվանից ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com