Արցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան

«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները արդեն ողջունել ենք այդ նախաձեռնությունը և երբ այստեղ ամեն ինչ ավարտվի հաջողությամբ օրենքը մտնի ուժի մեջ, մենք Արցախում նախաձեռնելու ենք նման օրենքի նախագիծ և մենք առաջարկելու ենք, որ մենք միասնական հիմնադրամի շրջանակում գործենք»,-«Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով  «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին»  ՀՀ ԱԺ-ում քննարկման նախագծի հայտարարել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Իմ անձնական կարծիքով՝ սա շատ ուշացած իրադարձություն է մեր կյանքում, պետք է լիներ 1994-ին, պատերազմից հետո։ Նորմալ եմ նայում այն քննադատություններին, որ այդքան հնչեցվում են, ամեն ինչին կա պատասխան և այդ նախաձեռնությունը պետք է ավարտվի հաղթանակով։ Պետք է գործի այդ հիմնադրամը, ծայրահեղ անհրաժեշտ է մեր երկրի համար»,-հավելել է Աղաբեկյանը։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com