Հայ պատանի շախմատիստները 4 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացրել է 8 շախմատիստ:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել երկրորդ տեղը: Նույն տարիքային խմբում Արթուր Դավթյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի, հայտնում է ՀՇՖ կայքը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանը ներկայացնող Ռուդիկ Մակարյանը։ Ռուսաստանցի Ստեֆան Պողոսյանը նույն ենթախմբում արժանացել է արծաթե մեդալի:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com