Մեկնարկեց «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի հոկտեմբերի 21-26-ը  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» ավանդական միջազգային գիտաժողովը և Գ.Ա Ասկարյանի Երիտասարդ գիտնականների դպրոցը:

Միջազգային գիտաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որին մասնակցում են անվանի ֆիզիկոսներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Հիշեցնենք, որ 1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական «Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա» և «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերսկսվելով 2009թ.-ից դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերականությամբ:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ գիտաժողովից, իսկ թեմայի մասին առավել մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ հրապարակմանը:

Լուսանկարները՝ gmpress.am-ի


ՌԴ Պրոխորովի անվան Ճարտարագիտական ակադեմիայի կողմից ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտին դիպլոմ շնորհվեց՝
ճարտարագիտության ոլորտում ակնառու նվաճումների համար :


Լուսանկարը՝ gmpress.am-ի

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com