Գյումրիի ուսանողները միացել են Երևանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին

Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։

«Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ու բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հեռացել բուհից՝ ի աջակցություն Երևանի ուսանողների արդարացի պահանջի։ Դա սկսվել է ժամը 11։00-ին»,-«Փաստինֆո» — ին ասաց Համբարյանը։

Նա շեշտեց, որ նախարարությունը չպետք է համարձակվի ընդունել տալ Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները նախատեսվում է բուհերում դարձել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա եւ անժամկետ նստացույց է սկսվել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։ Բողոքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com