Աշնանային ցուցահանդես-վաճառք՝ ՀՊՏՀ քոլեջում

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Ուսանողության միջազգային օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ Երևանի ՀՊՏՀ քոլեջը սկսում է հետաքրքրաշարժ ու բազմաբնույթ միջոցառումների շարք ՝ յուրովի նշելով այդքան սիրված և կարևոր  տոնը։  Վերոնշյալ ծրագրերի շարքի պաշտոնական բացումն ազդարարվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ ուսանողների կազմակերպած աշնանային ցուցահանդես-վաճառքով, որի թեման հայկական խոհանոցն էր:

Միջոցառման կազմակերպիչ, 15-ամյա, բայց արդեն բազմաթիվ ուսումնական հաջողություններ գրանցած, ՀՊՏՀ քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի Անետա Ղուկասյանը gmpress.am-ի հետ զրուցում նշեց, որ  քոլեջի ուսանողներով որոշել են ամբողջ մեկ շաբաթ նվիրել ուսանողամետ միջոցառումներին. «Ամեն ինչից զատ, հետաքրքիր կլինի մեր՝ երիտասարդներիս կողմից հին, հայկական, ավանդական ուտեստները նոր շնչով  ներկայացնելը և բացի այդ, ցուցահանդես-վաճառքի նպատակն այն է, որ մենք լինելով ֆինանսատնտեսական քոլեջի ուսանողներ, ուզում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք վաճառք իրականացնել, հետևել դրամաշրջանառությանը, եկամուտներ ստանալ և այլն և այլն. սա մեզ համար ռեալ հնարավորություն է ինքնադրսևորվելու և, իհարկե, բոլորս էլ հաղթանակի հույսեր ունենք»:

Նշենք, որ 3 կարևոր մրցանակները տրամադրեց հասարակական գործիչ տիկին Արշակյանը, իսկ մնացածը՝ քոլեջի տնօրենը: 1ին պատվավոր հորիզոնականը զբացեղցրեց ՄԵՆԵՋՄԵՆԹ 3րդ Բ խումբը, 2-րդը՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾ 3-րդ Բ խումբը, իսկ, 3րդը՝ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ 1-ինը։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - DSCF3532-1-1024x508.jpg
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Ինչպես և խոստացվել էր, ոչ մի թիմ առանց մրցանակի չմնաց. «Լավագույն համ», «Լավագույն ձևավորում», «Լավագույն թիմային աշխատանք», «Հայկական մոտիվները լավագույնս ներկայացրած թիմ», «Լավագույն գաթա», «Լավագույն սպասարկում» անվանակարգերում ևս հաղթողներ եղան։

Հավելենք նաև, որ միջոցառման ընթացքում եղան բազմաթիվ անկանկալներ, հեղինակային կատարումներ, հայկական ավանդական պարեր՝ ուսանողների մասնակցությամբ և, իհարկե, այդ ամենն ուղեկցվում էր բարձր տրամադրությամբ ու խանդավառությամբ:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներն ամբողջությամբ՝

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com