Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Թաթարստանի գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջև կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը: Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական և տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն, գիտական կադրերի պատրաստում և ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ և քննարկումներ: Հայաստանի և Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ ուղղություններով. · Պատմության, հնագիտության և փիլիսոփայության արդի խնդիրներ · Պատմամշակութային ժառանգության պահպանություն · Գյուղատնտեսություն և կեսաբանություն · Ռեսուրսա- և էներգախնայող տեխնոլոգիաներ · Էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն · Բժշկություն և առողջապահություն · Տեղեկատվական տեխնոլոգիաներ · Կրթություն և կադրերի պատրաստում ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/15/1140607/

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com