Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

 Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Վաչագան Ներսիսյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,-ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com