Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է Facebook-յան իր էջում:

«Մետրոպոլիտեն օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է  Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»,- գրել է Օրբելյանը:

Ինչպես նշել է հայտնի դիրիժորը, սա արդեն իր 4-րդ առաջադրումն է «Գրեմմի» մրցանակի:

«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 26-ին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com