Գիտնականները կենդանիների և բույսերի 71 նոր տեսակ են հայտնաբերել այս տարվա ընթացքում (լուսանկարներ)

Կալիֆոռնիայի Գիտությունների ակադեմիայի մասնագետները 71 նոր կենդանատեսակներ և բուսատեսակներ են հայտաբերել 2019 թվականին, որոնք մինչ օրս անհայտ էին գիտությանը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, հայտնագործությունների ցանկը ներառում է ծաղիկներ, ձկներ, կորալներ, սարդեր, մողեսներ, մրջյուններ և ծովային արարածներ: Դրանք հայտնաբերվել են երեք օվկիանոսների և հինգ մայրցամաքների տարածքներում՝ քարանձավներում, անտառներում և անգամ օվկիանոսի մեծ խորություններում:

Այս նորահայտ տեսակների ուսումնասիրությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ շրջակա միջավայրն ու բիոմները (մեկ բնակլիմայական գոտու էկոհամակարգերի ամբողջություն), ինչպես նաև դրանց պահպանմանն ուղղված ջանքերը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com