ԱՄՆ Սենատն ընդունել է Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու որոշումը

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի անցկացման որոշումը:

The New York Times-ը հայտնում է, որ 53 հանրապետականներ աջակցել են առաջարկված կանոններին այն դեպքում, երբ 47 դեմոկրատներ դեմ էին արտահայտվել:

Համաձայն ընդունված բանաձևի, որն առաջարկվել էր խոսնակ Միթչ Մակքոնելի կողմից, կողմերի միջև քննարկումը կսկսվի ժ. 13:00-ին: Դրանից հետո սենատորները կունենան մո 16 ժամ՝ կողմերին հարցեր ուղղելու համար: Ելույթից առաջ վկաները պետք է գրավոր վկայություն տան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով մեղադրող կողմը հայտարարել էր, որ նախագահը չարաշահում է իշխանությունը: Նրանց կարծիքով՝ Թրամփի գործողությունները սպառնալիքի տակ են դրել ազգային անվտանգությունը, ընտրությունների անձեռնմխելիությունը և ԱՄՆ ժողովրդավարությունը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com