«Վերադարձ անցյալին չի լինելու». Արթուր Վանեցյանը կուսակցություն է ստեղծում (տեսանյութ)

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մուտք է գործում ակտիվ քաղաքականություն և կուսակցություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում:

«Կարծում եմ` այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելաոճից, չեն արդարացվել նրանց հույսերը և նրանք մարդիկ են, որոնք չեն ցանկանում վերադարձ անցյալին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում, որը կոչվում է հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ քաղաքական օրակարգ, որ գործող իշխանությունների օրակարգը նախկիներն են: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա՝ վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, ով պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ չլինի անցյալին: Բայց նաև ես այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին և այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, որ կան սևեր ու սպիտակներ. նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք»,-ասաց նա:

Վանեցյանը ձեռնպահ է մնացել կուսակցության անդամների անունները նշելուց՝ հայտնելով, որ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում:

«Կուսակցություն ստեղծելու գաղափարը շատ մեծ ոգևորություն է առաջացրել տարբեր շրջանակների՝ գիտական, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների մոտ, որոնք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել: Նրանք մեծ պատրաստակամություն են հայտնել ինձ հետ հիմնադրել կուսակցությանն ու մտնել քաղաքական պայքարի մեջ: Իսկ անունները՝ հետագայում»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ կուսակցության գաղափարախոսությունը մանրամասն կներկայացնեն հիմնադիր համագումարում, որը կկայանա առաջիկայում:

«Կուսակցություն կլինի կենտրոնամետ-աջ ուղղության մեջ: Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունն առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին և ազգային շահը: Ավանդույթներ և առաջընթաց, սա է մեր հիմնական գաղափարախոսությունը»,-մանրամասնեց Վանեցյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com