Գլխավոր

Կարբիում մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց ‹‹Բերքի տոնը››

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արագածոտնի մարզի Կարբի գյուղում նոյեմբերի 7-ին մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց արդեն ավադական դարձած ‹‹Բերքի տոնը››: Տոնն առաջին հերթին նշանավորվեց  Կարբիի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով և բերքի օրհնության արարողությամբ: Կարբեցիներին ողջունելու և շնորհավորելու էին եկել այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, […]

Կիսվել

No Picture

Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ ՀՀ-ում կեղծված դեղեր չկան

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը բարձրաձայնեց ՀՀ շուկայում դեղերի որակի հարցը: Ըստ նրա, մարդիկ նախընտրում են դրսից դեղեր ձեռք բերել, քան գնել այստեղ վաճառվող նույն դեղորայքը: «Ի՞նչ վերահսկողության մեխանիզմներ կան […]

Կիսվել

Բոլոր խնդիրները լուծելի են, եթե մշտական հետևողականություն է ցուցաբերվում. Հ. Հարությունյան

Երևանի № 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի հետ զրուցում ենք ստացիոնար բուժհաստատությունների և առհասարակ առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ: Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 15 պոլիկլինիկայի այսօրը: Ընտանեկան բժշկի ընտրության գործընթացի արդյունքում կորուստներ եղե՞լ են բուժանձնակազմի հետ կապված: Այստեղ ամեն ինչ նորմալ է ընթանում, իր հունով: Ասեմ, որ բոլոր […]

Կիսվել

«ՅԱՐԵՆ ՏԻՐՈՋՆ Ա ՑԱՎ ՏԱԼԻՍ»

16 տարի է անցել ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից, սակայն այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը բացահայտված են: Մինչդեռ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված չէ, այն բացահայտելու համար […]

Կիսվել

Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է (տեսանյութ)

1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ստորև ներկայացնում ենք ողբերգական օրվա տեսանյութն՝ առանց մեկնաբանության:   Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Թուրքիան ստեղծվել է կեղծիքի հիմքի վրա. Փընար Սելեք

««Որովհետեւ հայ են» գիրքը դա յուրատեսակ վկայությունն ու ճիչն է բոլոր այն մարդկանց, ովքեր կոտրել են իրենց ներսի ժխտողականությունը և հարցականի տակ են դրել բոլոր այն «ճշմարտությունները», որոնք քարոզվում են Թուրքիայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց առաջին անգամ Հայաստան այցելած թուրք մտավորական, սոցիոլոգ, «Որովհետեւ հայ են» գրքի հեղինակ Փընար Սելեքը: Հեղինակը նշեց, որ […]

Կիսվել

Հանրապետությունում գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել

«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների […]

Կիսվել

Գրանցվել է քաղցկեղի առաջին դեպքը` Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետի հետևանքով

Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետից 4 տարի անց հայտնի է դարձել դրա հետևանքով առաջացած քաղցկեղի առաջին դեպքի մասին: CNN-ը հայտնում է, որ ատոմակայանի ճառագայթման հետևանքով քաղցկեղի` արյան քաղցկեղի զոհ դարձած այդ անձի անունը չի հրապարակվում, նա 30-ամյա տղամարդ է, որը ատոմակայանում աշխատել է 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի նոյեմբեր: Նրա հիվանդության մասին հայտնի է դարձել` աշխատանքի վտանգավորության […]

Կիսվել

«Գառնեցին պարզապես չի կարող աշխատանք չունենալ». Ա. Վարդանյան

Կոտայքի մարզի Գառնի գյուղի ղեկավար Աշոտ Վարդանյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Պարոն Վարդանյան, պատմեք մի փոքր գյուղի մասին, ինչո՞վ է այսօր զբաղված Գառնի համայնքը: Ի՞նչ աշխատատեղեր կան գյուղացիների համար: -Գառնի համայնքը միշտ և այսօր էլ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Գառնեցին պարզապես չի կարող աշխատանք չունենալ: Գյուղում գործում են […]

Կիսվել

Հայկական 2 եկեղեցի ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների շարքում

Այս հայ­կա­կան ե­կե­ղե­ցին զար­դա­րվել է 72 հիա­նա­լի նկար­նե­րով, որոնց մեջ կան նաև Վեր­ջին Ընթ­րի­քի ու Դ­րախ­տից Վ­տար­ման նկարները։ Իր­ գեղեցկցու­թյամբ աչքի է ընկնում նաև եկեղեցու գմբեթը։ Հայ­կա­կան եր­կու ե­կե­ղե­ցի­ներ նե­րա­ռվել են աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկ­ եկեղեցիների ցան­կում։ Ինչպես տեղեկանում ենք The Telegraph-ից, հրա­պա­րա­կվել է աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկ ե­կե­ղե­ցի­նե­րի ցան­կը, որում ներկայացվել են 23 ե­կե­ղե­ցի­նե­ր: Դրանց թվում է նաև Ի­րա­նի Ս­պա­հա­ն […]

Կիսվել

ContactUs.com