Հասարակություն

Էջմիածի իր բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

Հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները բացել են Անիկ Ս.-ի (ծնված 1928 թ.) […]

Կիսվել

Արցախում զինծառայող է վիրավորվել

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Խնդրում […]

Կիսվել

No Picture

Վանեցյան. եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. news.am

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,- NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է […]

Կիսվել

ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան

Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմումը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,-գրել է Մակինյանը: Հիշեցնենք, որ երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն […]

Կիսվել

Փաշինյանը հրապարակել է գրչի լուսանկար՝ ապացույց այն բանի, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ֆեյսբուքյան գրառումից հետո, որում խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.«Սա Հրայր […]

Կիսվել

Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար․ սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (տեսանյութ)

Երկու, երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, այսօր տանն էլ ինչ-որ քննչական գործողություններ են կատարել, իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ այդ ամբողջը տեսաձայնագրեի: Այս մասին իր բնակարանի խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: «Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավ եմ ապրում […]

Կիսվել

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են, մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

Կիսվել

Թափուր աշխատատեղերի քանակը 2018թ.-ի համեմատ 2019թ.-ին աճել է 250%-ով. staff.am-ի վերլուծությունը

ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ   ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ․ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Հունվարի 21-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում մեդիա ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։ Վերլուծությունը ներառում էր համեմատություններ ինչպես 2018թ․ տվյալների հետ, այնպես էլ հետևություններ 2020 թվականի համար։ Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով: […]

Կիսվել

Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում […]

Կիսվել

2019-ին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5,6 միլիարդ դրամ. AntiFake.am

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5,598,360,000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնում են կոմիտեից AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան։ Ինչ վերաբերվում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների և հայտարարատու այլ անձանց ստացած պարգևավճարների չափին և քանակին, ապա կոմիտեից տեղեկացնում են, որ տեղեկությունը հասանելի կլինի […]

Կիսվել

ContactUs.com