Պաշտոնական

Եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանը, այն կտրամադրի անհրաժեշտ օգնություն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանն Ադրբեջանի հետ սահմանին միջադեպերի հետ կապված, կազմակերպությունը կտրամադրի անհրաժեշտ օգնություն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը միշտ գտնվում է ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի հակամարտության վերաբերյալ, դա մեկ անգամ չէ, որ եղել է»,- հայտարարել […]

Կիսվել
ԿԱՐԴԱԼ

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: «ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,- ասաց Ավագյանը: Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է […]

Կիսվել

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են […]

Կիսվել

Հայաստանը փակեց Իրանի հետ սահմանը

Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի […]

Կիսվել

Բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. Փաշինյանը՝ Արցախում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, […]

Կիսվել

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ: Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից […]

Կիսվել

Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 17-ին զինված ուժերում մեկնարկել է 2020թ. ուսումնական տարին: Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ՝ միտված մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ զինծառայողների մարտունակության, մարտավարական մասնագիտական տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդմանը: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Խորհրդակցություն ՔԿ-ում՝ բանակում զոհերի աննախադեպ թվի հարցով

Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով խորհրդակցություն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ լրատվության ծառայությունից։ Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան […]

Կիսվել

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Կասարջյանը Սիրիայից: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա […]

Կիսվել

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:  Կառավարության […]

Կիսվել

ContactUs.com