Միջազգային

Եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանը, այն կտրամադրի անհրաժեշտ օգնություն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանն Ադրբեջանի հետ սահմանին միջադեպերի հետ կապված, կազմակերպությունը կտրամադրի անհրաժեշտ օգնություն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը միշտ գտնվում է ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի հակամարտության վերաբերյալ, դա մեկ անգամ չէ, որ եղել է»,- հայտարարել […]

Կիսվել
ԿԱՐԴԱԼ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի: Իրանական ԻՌՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանում մահվան դեպքերը 15-ն են: Իրանում կորոնավիրուսի տարածման մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին ստացվել փետրվարի 19-ին: Առաջին դեպքերը գրանցվել էին Ղոմ քաղաքում: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Windows 10-ի թարմացումը հանգեցրել է կապույտ էկրանի մահվան

Windows-ի օգտատերերը բողոքել են KB4532693 թարմացումից: Այն պետք է շտկեր «մահվան կապույտ էկրանի» հետ կապված խնդիրը, սակայն մեծացրել է սխալների թիվը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Windows Latest-ին: Ֆորումներում օգտատերերը խորհուրդ են տվել ջնջել թարմացումը: Նրանց խոսքով՝ համակարգային թարմացումը առաջացնում է BSoD սխալը, որը հայտնի է որպես «մահվան կապույտ էկրան»: Մի շարք դեպքերում թարմացման պատճառով […]

Կիսվել

ԱՄՆ Սենատը դեմ է Թրամփի միանձնյա որոշումներին

ԱՄՆ Սենատը 55 կողմ, 45 դեմ ձայնով ընդունել է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը: Փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգները 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ: Քվեարկությունից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող բանաձևը խանգարում է պաշտպանել ԱՄՆ-ը: Ակնկալվում […]

Կիսվել

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Կասարջյանը Սիրիայից: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա […]

Կիսվել

Թայլանդում հայտնագործել են կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոց

Թաիլանդի բժիշկները հայտարարել են, որ ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցների համատեղումը, դրական արդյունք է տալիս կորոնավիրուսի բուժման ժամանակ: Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, թաիլանադացի բժիշկները կորոնավիրոսով վարակված հիվանդի բուժման ժամանակ համատեղել են ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցները և 48 ժամ հետո, հիվանդի մոտ վիրուսն այլևս չի հայտնաբերվել: Բժիշկները նշում են, որ սա […]

Կիսվել

Պեկինում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը հասել է 156-ի, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի մայրաքաղաքի առողջապահական կոմիտեի տարածած հայտարարությանը: «Հունվարի 31-ին` ժամը 14:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Պեկինում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբով հիվանդանալու 17 նոր դեպք: Հունվարի 31-ի կեսգիշերի դրությամբ վարակման հաստատված դեպքերի թիվը […]

Կիսվել

ՀԱՊԿ երկրները 75-ական զինծառայող կուղարկեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Պետությունների ղեկավարները հաստատել են զորակազմի մասնակցությունը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետության՝ շքերթին մասնակցող հաշվարկներում 75 մարդ կլինի»,- ասել է նա։ Խնդրում […]

Կիսվել

Չինաստանում երկու օր տևած աշխատանքներից հետո, հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Ուհան քաղաքից ոչ հեռու իր դռներն է բացել հատուկ կորնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոց: Այն հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկաների և կամավորների օգնությամբ երկու օրվա ընացքում դատարկ, անսարք շինությունից է վերափոխվել բժշկական կենտրոնի, հայտնում է Daily Mail պարբերականը:  Կորոնավիրուսով հիվանդների առաջին խումբն արդեն երեքշաբթի օրն առավոտյան տեղափոխվել է Հուանգգանգ քաղաքային շրջանի «Դաբի Մաունթն տարածաշրջանային բժշկական […]

Կիսվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի […]

Կիսվել

ContactUs.com