Միջազգային

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 106-ի, վարակվածներինը` 4515-ի

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ էին հաղորդվել 2744 հիվանդի և 80 մահացածի մասին: Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան […]

Կիսվել

9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք. կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» […]

Կիսվել

ԱՄՆ Սենատն ընդունել է Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու որոշումը

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի անցկացման որոշումը: The New York Times-ը հայտնում է, որ 53 հանրապետականներ աջակցել են առաջարկված կանոններին այն դեպքում, երբ 47 դեմոկրատներ դեմ էին արտահայտվել: Համաձայն ընդունված բանաձևի, որն առաջարկվել էր խոսնակ Միթչ Մակքոնելի կողմից, կողմերի միջև քննարկումը կսկսվի ժ. 13:00-ին: Դրանից հետո սենատորները կունենան […]

Կիսվել

Հայաստանն ընդգրկվել է 2019 թվականին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում

2019 թվականին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը մեծացել է 2,7%-ով եւ կազմել 12,8 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: 2018 թվականի համեմատ 2019 թվականին Վրաստանում արտահանման ծավալները մեծացել են 12,4%-ով՝ մինչեւ 3,8 մլրդ դոլար, ներմուծման ծավալները կրճատվել են 0,8%-ով՝ մինչեւ 9,1 մլրդ դոլար, առեւտրային բալանսի բացասական սալդոն կազմել է […]

Կիսվել

ԵՄ-ն փորձում է ստիպել Թեհրանին չխախտել միջուկային համաձանագիրը

ԵՄ 3 ձևաչափի երկրները՝Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են ջանքեր գործադրել Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու ուղղությամբ՝ գործի դնելով միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնություների կարգավորման մեխանիզմը Եվրոպական երեք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են Իրանի միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնությունների կարգավորման մեխանիզմի կիրառման մասին, որոնք նախատեսված են Իրանի կողմից համաձայնագրի դրույթները խախտելո դեպքում: Երկրները հայտարարել […]

Կիսվել

ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում, գրում է ТАСС-ը: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն, երկրի ներկայիս Կառավարությունը հրաժարական ներկայացնի»,- նշել է Մեդվեդևը: Նա բացատրել է, որ որոշումը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: Խնդրում […]

Կիսվել

Ռուսաստանում ծխախոտը թանկանում է

Ռուսաստանում գործող խոշորագույն ծխախոտային ընկերությունները 2019 թվականի հոկտեմբերից 2020 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում բարձրացրել են ծխախոտի գները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Դաշնային հարկային ծառայության ծխախոտային արտադրանքի գների ռեեստրին: «Գները չեն փոխվում ինչ-որ պահի: Որպես կանոն, արտադրողի կողմից գնի նոր հայտարարագիր ներկայացնելուց հետո արտադրանքը վաճառքում է հայտնվում մի քանի ամսից»,- տեղեկացրել է «БАТ […]

Կիսվել

Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ-ից հարվածների ակնկալիքով երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական […]

Կիսվել

Պուտինը ցավակցել է Զելենսկուն և Ռոհանիին՝ Boeing 737-ի վթարի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։ Ինչպես փոխանցում […]

Կիսվել

Պուտինը բացեց Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթևեկությունը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ: «Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնեց դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: […]

Կիսվել

ContactUs.com