Январь 2020

Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով վարչապետը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը: Վարչապետի որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել […]

Կիսվել

Կառավարությունը 30 տոկոսով բարձրացնում է ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը

Կառավարությունը 30 տոկոսով բարձրացնում է ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկայումս 179 հաստիք թափուր է ՔԿՀ-ներում, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար և կրտսեր խմբի պաշտոնները, որոնք ամենավտանգավորն ու ամենառիսկային աշխատանքներն են կատարում, և որոնք ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում: […]

Կիսվել

Էջմիածի իր բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

Հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները բացել են Անիկ Ս.-ի (ծնված 1928 թ.) […]

Կիսվել

ՀԱՊԿ երկրները 75-ական զինծառայող կուղարկեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Պետությունների ղեկավարները հաստատել են զորակազմի մասնակցությունը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետության՝ շքերթին մասնակցող հաշվարկներում 75 մարդ կլինի»,- ասել է նա։ Խնդրում […]

Կիսվել

Չինաստանում երկու օր տևած աշխատանքներից հետո, հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Ուհան քաղաքից ոչ հեռու իր դռներն է բացել հատուկ կորնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոց: Այն հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկաների և կամավորների օգնությամբ երկու օրվա ընացքում դատարկ, անսարք շինությունից է վերափոխվել բժշկական կենտրոնի, հայտնում է Daily Mail պարբերականը:  Կորոնավիրուսով հիվանդների առաջին խումբն արդեն երեքշաբթի օրն առավոտյան տեղափոխվել է Հուանգգանգ քաղաքային շրջանի «Դաբի Մաունթն տարածաշրջանային բժշկական […]

Կիսվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի […]

Կիսվել

Արցախում զինծառայող է վիրավորվել

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Խնդրում […]

Կիսվել

Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել. քննարկվել է բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Խնդրում ենք գնահատել […]

Կիսվել

Հայաստանը նշում է Հայոց բանակի 28 ամյակը

Այսօր Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այն կուղեկցվի միջոցառումներով։ Այսօր սպասվում են տոնական միջոցառումներ: Ազատության հրապարակում, ժամը 15։00-ին տեղի կունենա ՀՀ զինված ուժերի կազմավորման 28 ամյակին […]

Կիսվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների […]

Կիսվել

ContactUs.com