Արժեքներ

Մեկնարկեց «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի հոկտեմբերի 21-26-ը  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» ավանդական միջազգային գիտաժողովը և Գ.Ա Ասկարյանի Երիտասարդ գիտնականների դպրոցը: Միջազգային գիտաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որին մասնակցում են […]

Կիսվել
ԿԱՐԴԱԼ

Հոկտեմբերի 25-ին Երկիր մոլորակին աստերոիդ կմոտենա

162082 (1998 HL1) անվանումով աստերոիդը, որը 400 մետրից մինչև 1 կիլոմետր է, Երկրին կմոտենա հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` NASA-ի մերձերկրային օբյեկտների հետազոտման կենտրոնը: NASA-ի տվյալներով՝ աստերոիդը Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կգտնվի հոկտեմբերի 25-ին՝ երևանյան ժամանակով ժամը 21:21-ին: Հաղորդվում է, որ Երկրի համար աստերոիդը վտանգ չի […]

Կիսվել

«Կրթությունը սահմաններ չունի». մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում:  Աշխատաժողովի նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակումը: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ, […]

Կիսվել

Հայ պատանի շախմատիստները 4 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացրել է 8 շախմատիստ: Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել երկրորդ տեղը: Նույն տարիքային խմբում Արթուր Դավթյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի, հայտնում է ՀՇՖ կայքը:Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջին […]

Կիսվել

“Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն

Հայաստանի կառավարության կողմից հավատարմագրված “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը (ք. Երևան) հայտարարում է ընդունելություն (բակալավրիատ և մագիստրատուրա) հետևյալ մասնագիտությունների գծով — իրավաբանություն,— տնտեսագիտություն,— օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն),— լրագրություն,— դեղագործություն (ֆարմացիա) (միայն բակալավրիատ) ցերեկային և հեռակա (բացի «ֆարմացիայից») բաժիններում:Դասընթացները` հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:Տարեկան ուսման վարձն է ցերեկային հայկական բաժնում «Իրավաբանություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ», «Լրագրություն» մասնագիտությունների […]

Կիսվել

Կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը՝ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը

Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ հերոս, պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, գրում է meduza.io-ն:  1965 թվականի մարտին Լեոնովը դարձել է առաջին մարդը, որ դուրս է եկել բաց տիեզերք:  1970-ից 1991 թվականններին Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխնախագահի պաշտոնը: Այնուհետև զբաղվել է գործարարությամբ, եղել է «Ալֆա բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի […]

Կիսվել

Կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ չի փոխվել, առաջարկվում է դրանք բարձրացնել

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը առաջարկում է փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում: Պատգամավորը առաջարկում է պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ: Օրենքը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի […]

Կիսվել

Կաքավաձոր համայնքի պարի խմբակի ելույթը

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործող Ռաֆայել գեղագիտական կենտրոնի պարի խմբակ հաճախող աշակերտներն իրենց հարաշալի ելույթներով մշտապես գերում են հանդիսատեսի սրտերը՝ տարատեսակ մրցույթներից հետո մշտապես հաղթանակած վերադառնալով տուն: Ստորև ներկայացնում ենք նրանց պարային համարներից մեկը: Ներկայացնում ենք նաև լուսանկարները՝ Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

Կարևորելով երկրի զարգացման ու կայունացման գործում գիտության, մասնավորապես՝ քիմիայի տեղն ու դերը՝ սույն թվականի սեպտեմբերի 23-27-ը տեղի ունեցավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ-ի,  ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական […]

Կիսվել

Մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

 Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը:  Գիտաժողովին մասնակցում են անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից:     Գիտաժողովը կազմակերպվել […]

Կիսվել

ContactUs.com