Համայնքներ

ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Հետընտրական Կարբին

Հայաստանի տուրիզիմի զարգացմանը խթանող Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ևս սեպտեմբերին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որի արդյունքում երկու թեկնածուներից, ձայների մեծամասնությամբ, համայնքի ղեկավար վերընտրվեց Կարո Բաղդասարյանը: Մինչ բուն թեմային անդրադառնալը հիշեցնենք, որ համայնքն ունի մոտավորապես 5000 (ավելի ստույգ՝ 4800) բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղված են իրենց իսկ ստեղծած աշխատանքով, այսինքն՝ հիմնականում այգեգործությամբ՝ գերազանցապես պտղաբուծությամբ՝ խնձոր, ծիրան, կեռաս, դեղձ, սև սալոր: Կարբին ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը: Տարեկան արտադրվում է 20-25 հազար տոննա խնձոր, հետևաբար, ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Մենք իշխանիկներ չենք, մենք ծառայություն ենք մատուցում. Խաչփառի գյուղապետ

Արարատի մարզի Խաչփառ գյուղի ղեկավար Ղազար Մարտիրոսյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Պարոն Մարտիրոսյան,...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Մենք աշխատում  ենք, որ ոչ մի օր, ոչ մի ժամ խնդիր չունենանք››. Մերձավանում նախընտրական տրամադրություններ են

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, ինչպես և ՀՀ մի շարք համայնքներում, սույն թվականի սեպտեմբերին 18-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Աշխատելու եմ նույն ոգով ու եռանդով. Կ.Ղազարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք սույն թվականի  սեպտեմբերի 18-ին  ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ուստի gmpress.am-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պարբերաբար կներկայացնի համայնքների կյանքն ընտրությունների նախաշեմին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդարացվե՞լ են արդյոք ժողովրդի սպասելիքներն իրենց ղեկավարից, և կամ ինչ նպատակներ կան հետագայի համար: Այս առումով եղանք ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում, զրուցեցինք ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ բնակիչների հետ: Բայց մինչ բուն թեմային անդրադառնալը կարճ  պատմական ակնարկով ներկայացնենք  հարուստ, հերոսական պատմություն ունեցող այս համայնքին: Արարատի մարզի Արարատ գյուղը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է: Նախկինում ունեցել...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Աշխատում ենք անել առավելագույնը, որ ժողովուրդն ամեն ինչ ունենա. Ա.Եսայան

Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի հանրապետությունում կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը, որը կատարվելու է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակիչների թվի և համատեղելիության: Այս առթիվ եղել ենք ՀՀ մի շարք մարզերում, զրուցել համայնքի ղեկավարների, աշխատակիցների, բնակիչների հետ՝ նրանց կարծիքն ու տեսակետն իմանալու համար: Այս անգամ եղանք ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում: Վերոնշյալի և համայնքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք գյուղապետի տեղակալ Արևատ Եսայանի հետ. «Համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը Եվրոպայից վերադարձից հետո փորձի փոխանակաման արդյունքում ստացված իր տպավորություններով կիսվել է մեզ հետ՝ նկատելով, որ այնտեղ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ կերպով ծառայում է իր...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Համայնքի ղեկավարն այն մարդն է, ով պետք է կարողանա այդ փողերի կուտակումն անի››. Ս. Ավետիսյան

Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքների առօրյան, նիստուկացը, խնդիրներն ու հոգսերը՝ այս անգամ հանգրվանեցինք Կոտայքի մարզի Զովունի  համայնքում, զրուցեցինք համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի հետ: Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ նախ կարճ պատմական ակնարկ կատարենք. Զովունին գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Եղվարդից 8 կմ հարավ-արեւելք, հիմնադրվել է Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչների կողմից՝ 1965 թ.-ին Ապարանի ջրամբարի կառուցման նպատակով գյուղի տեղափոխման հետևանքով. նախկին գյուղը գտնվել է ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում: 1965թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերաբնակեցվել է Երևանի նախկին Շահումյանի շրջանի...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե միասնական չլինենք՝ առանձին դժվար կլինի ապրելը››

Կոտայքի մարզի Զովք գյուղում բնակչության (1040 մարդ) հիմնական զբաղվածությունը դաշտավարությունն է, այգեգործությունն  ու անասնապահությունը։ Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքն առավելություն է զովքեցիների համար, քանզի այդպիսով ապրանքի իրացումն ավելի հեշտ է կատարվում: Գյուղում գործում է նաև ‹‹Չանախ›› պանրի գործարանը. բնակիչների մի մասն այստեղ է հանձնում կաթնամթերքը, մնացածը՝ Երևանի շուկաներում: ‹‹Դժվար է գյուղի կյանքը, բայց դե ինչ արած, մարդիկ ապրում են, արարում, վարում, ցանում: Մեր կլիման այնպիսին է, որ ջրվող տարածքներ քիչ ունենք, բայց դե մշակում ենք, եկամուտ թեկուզ քիչ, բայց կա, մարդիկ կարողանում են գոյատևել: Զբաղվածությունը հիմնականում անասնապահությունն է, հողագործությունը. ցանում են...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Եթե անհրաժեշտություն լինի՝ բոլորս էլ կգնանք››

  gmpress.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ իրենց զարգացումներով, հետևանքներով ու ելքով՝ ներկայացնելով նաև բոլոր այն օգնությունների մասին տեղեկատվությունը, որ ուղարկվում է սահման: Այս անգամ Արարատի մարզ մեր հերթական այցելության ժամանակ՝ մինչ Ազատավանի գյուղապետ Ս. Խաչատրյանի հետ կանցնեինք բուն զրույցին՝ համայնքի վիճակի, առօրյայի և խնդիրների մասին՝ առաջնահերթ զրուցեցինք, բնականաբար, սահմանային իրավիճակի շուրջ: Ինչպես փաստում է գյուղապետը, բոլորի պես իրենք ևս իրենց լուման են ներդրել այդ կարևորագույն գործում՝ աջակցություն ցուցաբերելով ԼՂՀ-ին, մեր քաջ զինվորներին՝ սնունդ, ծխախոտ և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկելով...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բուրաստանում մեծ շուքով տոնվեց Սուրբ Զատիկը

Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ մարտի 27-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեծ շուքով նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Դեռևս 1646թ.-ն կառուցված Ս. Հակոբ եկեղեցի բակում (որը թեպետ պաշտոնապես չի գործում, բայց մասնակի վերանորոգումներից հետո տեղի հավատավոր ժողովրդի համար ուխտատեղի է դարձել) մատաղի սրբագույն արարողությամբ նշանավորվեց տոնի խորհուրդը՝ մեծ ու տոնական ուտեստներով հարուստ սեղանի շուրջ համախմբելով գյուղի ողջ բնակչությանը: Տոնակատարությունն իրենց գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով զարդարում էին գյուղի հրաշամանուկները: Հարկ է նշել, որ ամբողջ ընթացքում գյուղապետ Աշոտ Թարվերդյանն անձամբ էր հետևում, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բոլոր գյուղերի ‹‹բնավորությունները›› տարբեր են. Մ. Հայրապետյան

Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝  Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո`  1915 թվականին  Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան...
1 2 3 4
Page 2 of 4