Հասարակություն

Վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել
ԿԱՐԴԱԼ

Այսօր հոկտեմբերի 27-ն է

Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 17-րդ տարելիցն է: Ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Այդպիսով Հայաստանի զարգացումը մի քանի տասնամյակով հետ շպրտվեց: […]

Կիսվել

«Բուժհաստատությունների կառավարում» բիզնես վարչարարության մագիստրոսական (Executive MBA) ծրագրի առաջին շրջանավարտներին հանձնեցին դիպլոմները

    Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Բուժհաստատությունների_կառավարում» բիզնես վարչարարության մագիստրոսական (Executive MBA) ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու պաշտոնական արարողությունը: Դիպլոմները հանձնեցին  Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսորներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը: Միջոցառման բացումն ազդարարվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց, որ ԵՊԲՀ-ի համար այսօրն իսկապես հիշարժան է, […]

Կիսվել

Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Նշենք, որ երեխաները մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության […]

Կիսվել

Երևանում վարորդը մեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը, ապա հանկարծամահ եղել

Հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դասակի հրամանատարն ու […]

Կիսվել

Ինքնասպանություն է գործել նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ «Կարամելի Հարութը»

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) […]

Կիսվել

Քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են Ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, թե էյֆորիան կարող է 15 տարի շարունակ չանցնի, չի նշանակում, թե արտահերթ ընտրություններ չպետք է լինեն: «Մենք տեսել ենք, որ բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, […]

Կիսվել

Մահացել է Շառլ Ազնավուրը.

94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հայտնում է «Ֆրանսպրեսը»։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել էր 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում։ 2004 թվականին ստացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում […]

Կիսվել

Երևանի 16-ամյա բնակչուհին Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և իրեն ցած նետել: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանության ծառայողները […]

Կիսվել

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Կամոյի փ. 54/1-54/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 17/1-17/4 շենքերը, Մամիկոնյանց փ. 36/8 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; 50փ. 1-50 սեփական տները և 48 փողոցը, […]

Կիսվել

ContactUs.com