Պաշտոնական

Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով […]

Կիսվել

ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

  Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս պահին դեռ քվորում չկա։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն այս պահին գրանցվել է դեռ 26 պատգամավոր։ ԱԺ […]

Կիսվել

ԱԱԾ-ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]

Կիսվել

Անհրաժեշտություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, […]

Կիսվել

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են […]

Կիսվել

Վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները ատելության խոսքի դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի սահմանները. ՀՀԿ շտաբ

Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ  են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը: Այս մասին ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ «Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան […]

Կիսվել

ԱԱԾ-ն կեղծ թղթադրամներ պատրաստող ու իրացնող հանցավոր խումբ է բացահայտել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման  պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված […]

Կիսվել

«Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում. ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների […]

Կիսվել

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային […]

Կիսվել

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի ԺՊ Դավիթ Տոնոյանը 4 զինվորի կյանք խլած ավտովթարի դեպքով զինվորական ծառայությունից ազատել է 4 սպայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ […]

Կիսվել

ContactUs.com