Պաշտոնական

Հայաստանը 2016թ. 50%-ով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը 2016 թվականին 50 տոկոսով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը, դրա մեծ մասն ուղղվում է Եվրասիական տնտեսական միության երկրներ: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք և՛ նախորդ տարի, և՛ այս տարի զգալիորեն ավելացրել ենք արտահանումը: Այդ տարի մոտ 50 […]

Կիսվել

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության […]

Կիսվել

1000 դրամների հավաքման մասին նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ ԱԺ-ն քվեարակության դրեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Մինչեւ քվեարկությունը, ելույթի համար ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն ասաց՝ այն, որ պետք է լուծել զինծառայողների ընտանիքների ապահովության հարցը, լավ է, որ նման փորձ է կատարվում, բայց նախագիծը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին: «Ափսոսս գալիս, է, որ […]

Կիսվել

Քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքներն ու այդ մասով Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը: Վահե Նիկոյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի կողմից ձևավորած աշխատանքային խումբն ավարտել է բանակցությունները երկու ընկերությունների կոնսորցիումի հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ […]

Կիսվել

Ֆրանսիացի մասնագետների հետ քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը

Երևան — Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր: Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի […]

Կիսվել

Հայաստանը և Մոլդովան չեղարկել են մուտքի արտոնագրերի ռեժիմը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ […]

Կիսվել

Հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ

Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական […]

Կիսվել

Մոսկվա – Երևան ավտոբուսի տուժած ուղևորներից 18-ն արդեն դիմել են նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում շարունակվում է 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով դիմումների ընդունումը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը […]

Կիսվել

Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության […]

Կիսվել

No Picture

Մեծ զորամասերում Թումոյի տիպի տեխնոլոգիական կենտրոններ կբացվեն. Վիգեն Սարգսյան

Մեծ զորամասերում Թումոյի նման տեխնոլոգիական կենտրոններ կհիմնվեն: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը քննարկել է բանակի խնդիրները, իր առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգը, հայտնում է Civilnet.am-ը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բանակում ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։ «Խոշոր զորամասերում ստեղծվելու են […]

Կիսվել

ContactUs.com