Պաշտոնական

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 14-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցությունը նոյեմբերի 14-ին` ժամը 18:15-ին, գործադիր մարմնի նիստ կգումարի»,- ասաց Թադևոսյանը: Նա հավելեց, որ սա կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստն է և որևէ արտահերթ բան չկա: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

«1000 դրամի» օրինագիծը շահադիտական նպատակ չի հետապնդում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ զինծառայողների համար 1000 դրամ հատկացնելու մասին օրենքի նախագծի շուրջ հնչած քննադատություններին ծանոթ է, կարևորում է երկխոսությունը բոլոր շերտերի մեջ: «Ես գիտեմ, որ այս օրերին հնչել են սուր, հաճախ միմյանց վիրավորող արտահայտություններ: Հավատացեք, որ սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում սրա մեջ, որովհետև այս օրենքի բովանդակությունը, կարծես թե, այն չէր, […]

Կիսվել

No Picture

Արմեն Երիցյանը հանձնարարել է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում

Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել […]

Կիսվել

«Պոբեդան» պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի. լրատվամիջոցներին այս մասին  տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալիմկովը : «Նոյեմբերի կեսերից նախատեսվում է տոմսերի վաճառք, իսկ դեկտեմբերի կեսերից արդեն կիրականացվեն թռիչքները՝ շաբաթական երեք անգամ պարբերականությամբ»,- հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2016 թ.-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2016 թվականի նոյեմբեր — 2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 […]

Կիսվել

Կորցրած զինգրքույկը վերականգնելու համար 200 ԱՄՆ դոլար պահանջած մայորը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ

ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի […]

Կիսվել

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության […]

Կիսվել

Ըստ հաղորդման՝ ոստիկանները թաքցրել են գողության դեպքը. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ.  տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։ Մասնավորապես՝ Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվել է աշխատանքի վայրում, […]

Կիսվել

Այսօր առավոտվանից ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ […]

Կիսվել

Քաղաքացիների աշխատավարձերից ամսական կպահվի 1000 դրամ՝ զինծառայողների մահվան դեպքում ընտանիքին հատուցում վճարելու համար

Այսօր Կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել […]

Կիսվել

ContactUs.com