Պաշտոնական

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են: Այդ մասին հաղորդագրություն է տարածել  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ ԼՂՀ ՊՆ-ն հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, […]

Կիսվել

«Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման և նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան […]

Կիսվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ԼՂՀ ՊՆ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ […]

Կիսվել

ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը կարևորել են 2 երկրների միջև անցագրային ռեժիմի դյուրացման արդյունքում գրանցված փոխայցելությունների թիվը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում ևս համապատասխան կառույցների միջև համագործակցությունն առավել արդյունավետ […]

Կիսվել

Հայաստանը շարունակում է պետական պարտքի ցածր բեռ ունեցող երկրների շարքում մնալ. Վ.Արամյան

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի վերջում կազմել է շուրջ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ կենտրոնական բանկի պարտքը, որը շուրջ 503 մլն դոլար է: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսով` կառավարության պարտքը` ներքին և արտաքին, կազմում է շուրջ 5,4 մլրդ դոլար, որը ՀՆԱ­ի մոտ 54 […]

Կիսվել

Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդր նստաշրջանը: Նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց

Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն Խնդրում ենք […]

Կիսվել

No Picture

Ադրբեջանցի գերեվարված դիվերսանտը ձերբակալված է. ԼՂՀ ԱԱԾ

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը […]

Կիսվել

ԱՄՆ-ի հետ շփումները դեռ սպասվում են. ՌԴ ԱԳՆ խոսնակը ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

Ռուսաստանը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Ամենակարևոր առաքելությունը, սակայն, հակամարտող կողմերի հասարակական շրջանակներում խաղաղ կարգավորման, փոխադարձ ընդունելի փոխզիջումների որոնման այլընտրանք չլինելու գիտակցման ամրապնդումն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխգործակցությանը՝ մասնավորապես Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարման ժամանակ […]

Կիսվել

ContactUs.com