Պաշտոնական

Դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենից ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում արտակարգ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]

Կիսվել

Իրավիճակը շփման գծում հանգիստ է և գտնվում է հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/: ՊԲ առաջապահ ուժերը բոլոր […]

Կիսվել

No Picture

Սկանդալ. Վահե Էնֆիաջյանի համարժեք պատասխանը ՝ ազերի պատվիրակին և նիստը նախագահողին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը: Երեկ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեմայի խորագիրը վերաբերում էր կրոնական էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակ ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց  25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և  20% իրենց տարածքները, այսպես կոչված, […]

Կիսվել

Ոստիկանության շտաբը նոր ղեկավար ունի

ՀՀ ոստիկանության շտաբի նոր ղեկավար ունի։ Մեզ հայտնի է դարձել, որ  ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը։ Մինչ այս պաշտոնը Քոչարյանը իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ Անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավարը։ Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը  տեղափոխվել է այլ վարչություն։ Նա նշանակվել է պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։ Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Երկկողմ առևտրի մակարդակը հեռու է բավարար լինելուց. Իրանում ՀՀ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ջամ-ե ջամ» օրաթերթին, որում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական առևտրաշրջանառությանը, երկու երկրների տնտեսական կապերի ապագային և այլ հարցերի։ — Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ: […]

Կիսվել

Թ. Վարդանյանը նշանակվել է ԴԱՀԿ ծառայության ՇՄ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին: Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի […]

Կիսվել

Հանգստյան օրերին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում […]

Կիսվել

ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ ու կոմիտեի անդամները hարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից […]

Կիսվել

«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ […]

Կիսվել

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դիմումները կներկայացվեն նաև առցանց

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ […]

Կիսվել

ContactUs.com