Կյանքը դե-ֆակտո

Մարտունի – Վարդենիս – ԼՂՀ սահման միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածում սկսվում են հիմնանորոգման աշխատանքները

Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

No Picture

Արտերկրում բուժման համար զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսի ու կեցության ամբողջ ծախսը կփոխհատուցվի

ՀՀ կառավարության նիստին արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նախ նշեց, որ գործող կարգի համաձայն՝ արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի […]

Կիսվել

Օբաման բարձր է գնահատել ԼՂՀ հակամարտության հարցով Ռուսաստանի ջանքերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը: Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցում: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Վլադիմիր Պուտինն ամերիկյան պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեի հետ […]

Կիսվել

ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն: Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ […]

Կիսվել

Վանաձորում ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության գործով անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի […]

Կիսվել

Նորաբացում տեղի ունեցավ ‹‹մասսայական մկրտության արարողությունը››

Հունիսի երկուսին Նորաբաց համայնքում տոն ու խնդություն էր: Եկեղեցու բակում էին հավաքվել մեծ ու փոքր, հյուրեր , հարևաններ, ովքեր միասին եկել էին նշելու 19 երեխաների հոգևոր ծնունդը, այլ կերպ ասած՝ կնունքի արարողությունը: Գյուղապետ Գալուստ Գալստյանի խոսքերով արդեն երկրորդ անգամն է, որ իրենք նախաձեռնել են նման հրաշալի միջոցառում, իրենց իսկ գյուղի եկեղեցում. ‹‹Մեր երեխաների հոգևոր դաստիարակության […]

Կիսվել

No Picture

Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք. ԱՄՆ-ի Պետդեպի զեկույցը

Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի ենթարկվում թրաֆիքինգի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։ Ամբողջ աշխարհում այսօր դեռեւս 20 միլիոն մարդ է գտնվում ստրկության մեջ։ Միլիոնավոր մարդիկ են ամեն տարի տարբեր նպատակներով ենթարկվում թրաֆիքինգի՝ առ ու վաճառքի, ինչը կարելի է վերացնել […]

Կիսվել

«Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, […]

Կիսվել

No Picture

Պուտինը Օլանդին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինը Օլանդին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի,, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները: Միաժամանակ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները հույս […]

Կիսվել

Սողանք Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Խնդրում ենք գնահատել […]

Կիսվել

ContactUs.com