Կյանքը դե-ֆակտո

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը […]

Կիսվել

ԱԺ-ն նիստ է գումարել․ օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը

ԱԺ-ում մեկնարկել է 2020 թ. առաջին նիստը։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։ Օրենսդիրի աշխատանքներին կարող եք […]

Կիսվել

2019-ին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5,6 միլիարդ դրամ. AntiFake.am

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5,598,360,000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնում են կոմիտեից AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան։ Ինչ վերաբերվում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների և հայտարարատու այլ անձանց ստացած պարգևավճարների չափին և քանակին, ապա կոմիտեից տեղեկացնում են, որ տեղեկությունը հասանելի կլինի […]

Կիսվել

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի եւ բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն […]

Կիսվել

ՀՀ ԱԺ նախագահի ելույթը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում

Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հարգարժան պարոն Ղուլյան, Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր. Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում,  իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի […]

Կիսվել

Գ. Կուտոյանը հունվարի 16-ին Սևակի փողոցի իր բնակարան է գնացել՝ նախապես ընտանիքին տեղեկացնելով 2-3 օր այնտեղ հանգստանալու մտադրության մասին. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]

Կիսվել

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր՝ հունվարի 17-ին, հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ, հայտնում են ՍԱՏՄ-ից։ ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները […]

Կիսվել

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին. ՔԿ

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի […]

Կիսվել

Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել ԲԿ տնօրենին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին: 2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» […]

Կիսվել

Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո»,- հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Արմենպրեսի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն: «Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների համաժամանակյա […]

Կիսվել

ContactUs.com