Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները գնում են ոստիկանություն. կան բերման ենթարկվածներ (ուղիղ)

Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այս պահին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտից շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ակցիայի 2 մասնակից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցից հետո կարմիրբերետավորները բաժին են բերման ենթարկել չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին եւ ակցիայի մասնակից Հովհաննես Հարությունյանին:

«Հաղթելու ենք» կոչերով դիմորդներն ու նրանց ծնողները 1 րոպե կանգնեցին Կառավարության շենքի դիմաց եւ ծափահարեցին. «Կառավարությունը պետք է լսի մեր ձայնը»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com