Մատնահարդարում. 10 լավագույն երանգ ձմեռվա համար

Յուրաքանչյուր սեզոն իր երանգներն է բերում իր հետ։ Ահա թե ինչ երանգներ են գերիշխելու գալիք ձմռանը մատնահարդարման նորաձևության մեջ։

 Մոխրագույն

Ոճային գույն, որը գեղեցիկ է նայվում ցանկացած երկարության համար: Այս սեզոնին առավել պահանջված է թաց ասֆալտի երանգի մոխրագույնը (մուգ մոխրագույնը) արծաթագույնի համադրությամբ:

600x580

Բաց դարչնագույն

Ունիվերսալ գույն, չհնացող, դասական: Սակայն այս երանգի հետ պետք է զգույշ լինել․ բաց գույնը չի թաքցնի մատնահարդարման և ոչ մի թերություն:

600x580

Սպիտակ

Արդիական է տարվա ցանկացած եղանակին: Անփոխարինելի է ձմեռային մատնահարդարման համար, արդյունավետորեն համադրվում է տարբեր պատկերների հետ:

600x580

Գինու գույն

Ամենահայտնի գույներից մեկը: Ամենատարածված երանգներն են՝ մարսալա, բորդո և հասած բալ: Առավել նրբագեղ է նայվում անփայլ գինու գույնի մատնահարդարումը՝ երկար եղունգների վրա:

600x580

Ինդիգո

Կապույտ գույնի տեսակներից մեկը՝ մուգ կապույտ և մանուշակագույն երանգների համադրություն: Մատնահարդարման մեջ հաճախ չի օգտագործվում այդ պատճառով էլ յուրահատուկ է նայվում:

600x580

Վառ կարմիր

Պատրաստվու՞մ եք ժամադրության: Ուրեմն ընտրեք դասական կարմիր մատնահարդարումը: Կարմիր երանգները ուշադրություն են գրավում:

600x580

Լազուր

Հրապուրիչ գույն, որը երբեք չի հոգնեցնի: Երկնագույն մատնահարդարումը կհիշեցնի տաք ամառվա մասին նույնիսկ ամենացուրտ օրը:

600x580

Սաղմոնի գույն

Հետաքրքիր փոխարինում է վարդագույնին և նարնջագույնին: Վառ, նուրբ գույն, որը ընդգծում է կանացիությունը:

600x580

Ֆուկսիա

Այս գույնը միգուցե թվա կամակոր և բարդ համադրությունների համար: Սակայն իրականում այն շատ գեղեցիկ գույն է հարմար և երեկոյան ու ամենօրյա կերպարի համար:

600x580

Շոկոլադե

Դառը շոկոլադ, կաթնային շոկոլադ՝ այս սիրելի քաղցրավենիքի բոլոր երանգները ոճային տեսք կհաղորդեն եղունգներին: Շոկոլադային երանգների համադրումը կատարյալ տարբերակ է ձմեռային մատնահարդման համար:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com