Նախագահական կառավարման համակարգը թույլ կտա Թուրքիային ավելի արագ զարգանալ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական կառավարման համակարգն ավելի արագ զարգանալու հնարավորություն կընձեռի երկրին, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը որպես օրինակ մատնանշել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Ըստ նրա՝ չնայած այդ երկու երկրների կառավարման համակարգերի տարբեր կերպ աշխատելուն՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ն նախագահական համակարգով ղեկավարվող երկու հզոր երկրների լավագույն օրինակ են:
Թուրքիայի նախագահը ցանկանում է կառավարման նախագահական համակարգի անցնել՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման օրվանից ի վեր: Նա կոչ է անում նախագահական կառավարման համակարգի անցնել և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբերի ղեկավարների նիստի ընթացքում հայտարարել էր, որ երկրում գործող խորհրդարանական համակարգը վաղուց իրեն սպառել է և որ իրենք քայլեր են ձեռնարկում որքան հնարավոր է շուտ նախագահական համակարգին անցում կատարելու համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com