Նոյեմբերի 25-ին ՀԾԿՀ-ն կսահմանի Հայաստանում գազի սակագինը

2016 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ կգումարի, որի օրակարգում գազի սակագնի սահմանման հարցն է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել է հետևյալ նախագիծը.
««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն մայիսի 31-ի նիստին հավանություն էր տվել սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու որոշմանը, համաձայն որի՝ մինչև 10 հազ. խմ. սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 146 հազ. 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի համար:

Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 257.56 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար:

Մայիսի 31-ի որոշումն ուժի մեջ էր մտել հուլիսի 1-ից և գործում է մինչ օրս։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com