Հայկական պարը` Իլինոյսի Բալետի և Արվեստի Ակադեմիայում

Օրերս Ամերիկյան CBS  հեռուստաընկերությունը և Chicago Tribune օրաթերրթը անդրադարձ են կատարել հայկական պարարվեստին, մասնավորապես ներկայացնելով պարուսույց-բալետմեյստեր Հրաչյա Կոստանյանի գործունեությունն, ով աշխատում է Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքում գտնվող Բալետի և Արվեստի Ակադեմիայում: Մեկ տարի է արդեն, ինչ Հրաչյան ժամանել է ԱՄՆ և աշխատում է այս հաստատությունում: Ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Բելլա Լեվինսոնի կողմից ստանալով աշխատանքի առաջարկ Հրաչյան հանձն առավ ակադեմիայում անց կացնել հայկական պարի կանոնավոր դասընթացներ: Պարարվեստի բնագավառում ունենալով երկար տարիների դասավանդման փորձ և բալետմեյստերի բարձրագույն կրթություն` նա իր ուժն ու եռանդն է ներդրել Ակադեմիայում հայ և օտարազգի աշակերտներին հայկական պար ուսուցանելու համար: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում Հրաչյայի աշակերտները  հասցրել են սովորել հայկական պարեր, մասնակցել մրցույթ-փառատոնների և արժանանալ մրցանակների: Նրա աշակերտները նոր հաջողությունների ակնկալիքով մեծ ոգևորությամբ հաճախում են դասերին:

                                                           cbs

Առաջիկայում Բալետի և Արվեստի Ակադեմիան պատրաստվում է մասնակցել համաամերիկյան պարային մրցույթների, որտեղ ներկայացվելու է նաև Հրաչյա Կոստանյանի բեմադրած պարերը:

Հրաչյա Կոստանյանի աշխատանքը ակադեմիայում հնարավորություն է տալիս հայրենիքից հեռու ապրող հայերին պարի միջոցով հաղորդակից լինել իրենց հարազատ մշակույթին:

               Նելլի Պետրոսյան

               Չիկագոյի սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու

                Խորհրդի անդամ

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com