Հայաստանի հավաքականը մեծ ցատկ կկատարի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի որակավորման փուլում Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տոնած  հաղթանակից հետո (3:2) կտրուկ կբարելավի իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Հոկտեմբերի 20-ին հրապարակված դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 270 միավորով 125-րդ հորիզոնականում է:

Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո՝ ՖԻՖԱ-ի հաջորդ դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորները հասցնելու է մինչև 412-ի և մեծ ցատկ է կատարելու դասակարգման աղյուսակում:

Համեմատության համար նշենք, որ 411 միավորով ունեցող Հունդուրասի հավաքականը այժմ 85-րդն է:

ՖԻՖԱ-ի առաջիկա դասակարգման աղյուսակը հրապարակվելու է նոյեմբերի 24-ին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com