Հնդկաստանում գծերից դուրս եկած գնացքի զոհերի թիվն անցել է 100-ը. կա ավելի քան 200 վիրավոր (լուսանկարներ)

Կիրակի գիշերը հնդկական Ուտար Պրադեշ նահանգում երկաթուղային ճանապարհի գծերից դուրս է եկել արագընթաց գնացքի 14 վագոն: Միջադեպի հետևանքով մահացել է ավելի քան 100 և վնասվածքներ ստացել ավելի քան 200 ուղևոր:

Ինչպես նշում է Vesti.ru-ն, գնացքում 500 մարդ է եղել, որոնցից շատերը քնած են եղել: 250 փրկարար է աշխատում դեպքի վայրում՝ փորձելով մարդկանց հանել շուռ եկած վագոնից:

Միջադեպի հիմնական պատճառ է համարվում երկաթուղային գծի կոտրվածքը: Իշխանությունները փոխհատուցում կտրամադրեն մահացածների և տուժածների հարազատներին: Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում արյուն հանձնել:

 

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com