Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. ԲԻՍ 1 կանչով դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ․ ուղիղ

Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Հրդեհի ահազանգը եղել է 21:00-ին: Բիս 1 կանչով 10 մարտական հաշվարկ աշխատում է տեղում»,-նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով՝ հրդեհի ընդգրկման մակերեսի և այլնի մասին մասնրամասներ այս պահին չկան:

Զարգարյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում են եղել նաև փրկարար ծառայության ղեկավարներ:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր:

Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»։

Նշենք, որ հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Նշվում էր, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com