Ինքնաճանաչումը պարտադրելու է քեզ լինել այնպիսին, ինչպիսին կաս…

 Ինքնաճանաչումը անձի կողմից սեփական հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունն է, ինքն իրեն իմաստավորելը: Այն սկիզբ է առնում մանկության տարիներին և շարունակվում ողջ կյանքի ընթացքում: Սեփական անձի մասին գիտելիքները ձևավորվում են աստիճանաբար, ըստ Լեբեդովայի, արտաքին աշխարհի և սեփական ես-ի ճանաչման ընթացքում սա ամենատիպիկ նկարագրությունն է ։ Մարդկությունը ինքնաճանաճման եզրագծին բախվում է ամեն վայրկյան, քանի որ ինքնաճանաչումը աշխարհի պատմության հզորագույն կոդերից է, որը մարդիկ յուրովի են ընկալում։

Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչ Կարլ Ռոջերսի հայեցակարգով ինքնաճանաչումը մարդուն անձնային աճի, ինքնակատարելագործման, ինքնադրսևորման հնարավորություն է տալիս, ինչը անհրաժեշտ պայման է հանդիսանում կյանքի ուրախությունը զգալու և կյանքի իմաստը հասկանալու համար։ Ըստ Պլատոնի՝ «Պրոտագոր» երկխոսության մեջ պատմած «Յոթ իմաստուններ» լեգենդի, Հին Հունաստանում՝ Ֆալես, Պիտտակ, Բիանտ, Սոլոն, Կլեոբուլ, Միսոն և Խիլոն անուններով իմաստունները (մ.թ.ա. 6-րդ դար)  միասին Ապոլլոնին Դելփին են նվիրել, որպես «իրենց իմաստության առաջին պտուղներ»: Համապատասխանաբար ասույթը՝ «Ճանաչիր ինքդ քեզ» (հուն․՝ γνῶθι σεαυτόν, gnōthi seauton)  փորագրված է Դելֆի տաճարի սյանը։

 Ինչքան շատ եմ փորփրում գրականությունը՝ հասկանում եմ որ միշտ արդի է եղել հասկանալ այդ առեղծվածային «ինքնաճանաչում» բառի նշանակությունը։ Նշեմ որ ինքնաճանաչումը սերտ կապված է վերաիմաստավորման փուլի հետ։ Վերաիմաստավորումները քեզ կտանեն բոլորից հեռու, այդտեղ մի պահ ամեն ինչ կանգ կառնի ու դու կգտնես մի նոր շերտ քո ներսում և բարձր կգոռաս,որ հասարակության համար դիմակներ կրելով դու լոկ կորցնում ես ամենաթանկը՝ ինքդ քեզ հետ լինելու հնարավորությունը և հավետ կերդվես միշտ անկեղծ լինել։ Կսկսես քեզ ավելի սիրել, կզարմանաս տիեզերքի անսահմանության ու բազմազանության մեջ։ Վերջում կհանդարտվես. չէ՞ որ քեզ համար վեհ է գտնել մի նոր շերտ ներսումդ։ Շատ կարևոր է արթնանալ և գիտակցել, որ այս կյանքում ամենաշնորհակալ երևույթն այն է, որ դու աշխատում ես քո հոգևոր և մտավոր զարգացման համար ու ամեն ինչ ավարտվում է ինքնաճանաչմամբ և, ի վերջո, ինքնաճանաչումը պարտադրելու է քեզ լինել այնպիսին,  ինչպիսին կաս։

gmpress.am-ի փոստից

Լենա Էլազյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com