91 տարեկանում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն

91 տարեկանում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն, հաղորդում է BBC-ին: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսությամբ հայտնել է նրա եղբայրը՝ գործող նախագահ Ռաուլ Կաստրոն:

Ֆիդել Կաստրոն Կուբան կառավարել է մոտ 50 տարի եւ իշխանությունը հանձնել է եղբորը 2008թ.-ին, սակայն փաստացի երկրի կառավարման գործերից հեռացել է 2006-ին:

1959-2008 թվականների Կուբայական հեղափոխական զինված ուժերում եղել է գլխավոր հրամանատար և 1961-2011 թվականներին Կուբայի Կոմունիստական Կուսակցության գլխավոր քարտուղարն էր։ Քաղաքական կողմնորոշումներով լինելով մարքսիստ-լենինիստ իր կառավարման տարիների ընթացքում նա Կուբան դարձնում է սոցիալիստական պետություն։

Շատերը Կաստրոյին համարում են 20-րդ դարի ամենաարտասովոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Արևմտյան բազմաթիվ պետությունների և ղեկավարների կողմից քննադատություններ էին հնչում Կաստրոյի նկատմամբ, նրան մեղադրում էին բռնապետ լինելու մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանության տարբեր խմբեր Կաստրոյի վարչակազմին մեղադրում էին մարդկանց իրավունքների ոտնահարման մեջ։

15218489_1010815835713690_1345472633_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com