Կազմակերպված խմբով խոշոր չափերի խարդախությանը մասնակից 34-ամյա կինը բաժին է ներկայացել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Մարինե Մ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 34-ամյա կինը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից), 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com