Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքումօգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) Հաճախակի լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ moh.amhttp://www.moh.am/#1/2694

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com