Մոսկվայում սպանված տղամարդու մոտ 3 փամփուշտի հետք են գտել. նախնական տվյալներով՝ նա ՀՀ քաղաքացի է

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանված տղամարդու մարմնի կողքին գտնվող մեքենայում երեք փամփուշտի հետք է հայտնաբերվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Մահացածի մարմնի մոտ կանգնած է եղել մեքենա, որտեղ, նախնական տվյալներով, գտել են փամփուշտի երեք հետք»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, նախնական տվյալներով, մահացածը Հայաստանի քաղաքացի է:
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ Լիտովսկի բուլվարի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա՝ զենք, որից ենթադրաբար սպանել են տղամարդուն:
Նշվում է, որ մահացածի ինքնությունը պարզվում է:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com