Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 308 , մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 37937 է, մահվան դեպքերինը՝ 948

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37937-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 719 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 225 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 948-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 467 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27824, փաստացի բուժվողներինը՝ 9165 (մեկ օրում նվազել է 165-ով): Մեկ օրում թեստավորվել է 1853 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 160380 քաղաքացի: 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com